ՈՒկրաինան պաշտոնապես միացել է Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելու Եվրոպական միության որոշմանը։ Համապատասխան հայտարարությունը Եվրամիության անունից տարածել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։               
 

Ասում են...

Ասում են...
28.07.2009 | 00:00

...թե այն բանից հետո, երբ ՎԱԽԹԱՆԳ ԴԱՐՉԻՆՅԱՆԸ պրոֆեսիոնալ ռինգում աշխարհի չեմպիոնի հերթական գոտին որոշեց նվաճել Հայաստանի դրոշի ներքո, Ավստրալիայի բռնցքամարտի ֆեդերացիան խոշոր գումարի «շտրաֆ» դրեց Վիկի մկանուտ ուսերին` իր երկրում ապրելու և մարզվելու, սակայն «օտար» երկրի դրոշը ծածանելու «հանդգնության» համար։ Ասում են նաև, թե ռուսաստանաբնակ խոշոր հայ գործարար ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ է (ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ եղբայրը) հորդորել ու համոզել Վախթանգին` ապավինել հայկական դրոշի զորությանը (ցավոք, դրոշն այս անգամ անզոր գտնվեց), ուստի հենց ինքն էլ մարել է «շտրաֆը»։ Ռուսները կասեին` «.Любишь кататься, люби и санки возить»։

Դիտվել է՝ 6274

Մեկնաբանություններ